Արտենիում բեռնատարը գլորվել է ձորակը, վրացի վարորդը մահացել է

Արտենիում բեռնատարը գլորվել է ձորակը, վրացի վարորդը մահացել է

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 21-ին, ժամը 14:42-ին տեղեկություն է ստացել, որ Արագածոտնի մարզի Արտենի գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ, բեռնատարը շրջվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Թալին-Արտենի ավտոճանապարհի 22-րդ կմ-ին MAN մակնիշի VOX828 պետհամարանիշով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 10 մ գլորվել ձորակը. վարորդը տեղում մահացել է (վարորդ՝ 1959 թ. ծնված Զուրաբ Կալանդիա, Վրաստանի Հանրապետության քաղաքացի): Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և մահացածին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ստացված տեղեկությունը փոխանցվել է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցչին և Վրաստանի Հանրապետության ԱԻ դեպարտամենտին: