Էյֆելյան աշտարակը սկզբնական գույնով կներկեն

Էյֆելյան աշտարակը սկզբնական գույնով կներկեն

Փարիզի իշխանությունները Ֆրանսիայի մշակույթի նախարարության հետ համատեղ դիտարկում են Էյֆելյան աշտարակը կարմիր ներկելու տարբերակը: Կարմիրն աշտարակի սկզբնական գույնն է եղել, որը ներկվել է ճարտարապետ Գուստավ Էյֆելի ձեռնարկմամբ: Դրանից հետո այն ներկել են դեղին և դարչնագույն: «Մենք կվերաբացենք և կվերակենդանացնենք հին գույնը՝ վերականգնելով նրա նախկին տեսքը»,- նշել է փորձագետը: