Եվրոպական խորհրդարանը Ցուկերբերգին բացատրության կկանչի

Եվրոպական խորհրդարանը Ցուկերբերգին բացատրության կկանչի

Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին սպասում են Եվրախորհրդարանում`անձնական տվյալները չարաշահելու գործով բացատրությունների: Այս մասին երեկ Twitter-ում հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տանիան: «Մենք Մարկ Ցուկերբերգին հրավիրել ենք Եվրոպական խորհրդարան: Facebook-ը պետք է բացատրություն տա 500 միլիոն եվրոպացիների առջև, որ անձնական տվյալները չեն օգտագործվում ժողովրդավարության շահարկումների համար», - գրել է նա: Խոսքը բրիտանական Cambridge Anatytica ընկերության հետ տեղի ունեցած սկանդալի մասին է, որոնք չարաշահել են Facebook-ի միջոցով ստացված մեծ քանակությամբ տվյալներ, որպեսզի քաղաքական գործիչներին օգնեն հաղթել ընտրություններում: