Ռուսական հանցագործ աշխարհի պարագլուխ Շաքրո Մոլոդոյը հրաժարվել է «գողի» կոչումից

Ռուսական հանցագործ աշխարհի պարագլուխ Շաքրո Մոլոդոյը հրաժարվել է «գողի» կոչումից

Ռուսական հանցագործ աշխարհի պարագլուխ 64-ամյա Զախարի Կալաշովը, ով հայտնի է Շաքրո Մոլոդոյ մականվամբ, դատարանում հրաժարվել է «գողի» կոչումից: Շաքրոն այդ քայլին է գնացել, քանի որ նրան երկարաժամկետ, մինչև անգամ ցմահ ազատազրկում է սպառնում: Դեռևս հայտնի չէ, թե քրեական աշխարհն ինչպես կարձագանքի այն հանգամանքին, որ իրենց առաջնորդը, թեկուզ պարտադրված, բայց ուրացել է: Մոսկվայի Նիկուլինսկի շրջանային դատարանում տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ Շաքրոն անսպասելիորեն հայտարարել է, որ չի ճանաչում կոռուպցիայի մեջ մեղադրվող քննչական կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաներ Դենիս Նիկանդրովին ու Միխայիլ Մաքսիմենկոյին: Մինչդեռ Շաքրոն մեղադրվում է հենց նշված անձանց խոստացված հինգ միլիոնից 500 հազար դոլար տալու մեջ՝ իտալացի հեղինակություն Անդրեյ Կոչույկովին (մականունը՝ «Իտալիանեց») ազատելու համար: Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի քրեական աշխարհի առաջնորդը հրաժարվել է իր կոչումից: