Աշխատողը կատակով ընկերոջ հետանցքն է մտցրել կոմպրեսորի խողովակը և սպանել նրան

Աշխատողը կատակով ընկերոջ հետանցքն է մտցրել կոմպրեսորի խողովակը և սպանել նրան

Մահացածը երկու տարի առաջ օգնել էր հանցագործին՝ աշխատանքի ընդունվել տախտակների պատրաստման գործարանում: Հունվարին Ճապոնիայում տեղի է ունեցել մի սարսափելի դժբախտ պատահար: Աղբամշակման գործարանի աշխատակիցները որոշել են իրենց գործընկերոջ գլխին կատակ խաղալ և «փչել» նրան՝ կոմպրեսորի խողովակը վերջինիս հետանցքը մտցնելով: Արդյունքում տղամարդը մահացել է՝ ներքին օրգանների վնասվածքների պատճառով: Սակայն, մահացու կատակը գտել է իր հետևորդներին: Հնդկաստանում տեղի է ունեցել այդ դեպքի անալոգային տարբերակը: Տախտակների արտադրամասում Անյան Միսրան որոշել է կատակ խաղալ 40-ամյա Ռավինդերի գլխին: Տուժածը ամբողջ ժամանակ կրում էր պատռված հագուստ: Անյանը հագուստի պատռվածքների արանքից կոմպրեսորի խոզովակը խրել է տուժողի հետանցքը: Արդյունքում, տղամարդը լուրջ վնասվածքներ է ստացել, որի պատճառով շուտով մահացել է: Ըստ մեկ այլ աշխատողի՝ Ռավինդերը տեղափոխվել է տեղական բուժհաստատություն, այնուհետև պետական հիվանդանոց, որտեղ նույն օրը մահացել է: Շոկահարված աշխատակիցներն օգնել են ոստիկաններին՝ ձերբակալել Անյանին: