Անփոխարինելի են միայն ծնողներն ու զավակները. «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները շարունակում են պնդել, որ վարչապետի թեկնածուի վերաբերյալ քննարկումներ չեն արել, որոշում չունեն, երբ մեծամասնությունը կառաջադրի թեկնածուին, կքննարկեն ու կհրապարակեն։ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Լուիզա Սարգսյանը նշեց, որ պատեհ չէ խոսել Սերժ Սարգսյանի անփոխարինելիության մասին։ «Ինձ համար անփոխարինելի անձ ծնողներն են և զավակները, մնացած բոլոր բնագավառներում՝ աշխատանքային, քաղաքականության, միշտ էլ փոխարինելի անձինք լինում են»,- շեշտեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում։