Անփույթ ավստրալացին թալանելու փորձ է արել և մնացել դռների արանքում

Ավստրալիայի Մելբուռն քաղաքում տղամարդը որոշել է թալանել առևտրի կենտրոններից մեկում գործող գրախանութը, սակայն մնացել է դռների արանքում: Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես է տղամարդը՝ շիշը ձեռքին, փակ ապակե դռների միջով փորձում ներխուժել առևտրի կենտրոն: Դռների արանքում է մնում նախ նրա ոտքը, այնուհետև՝ ուսապարկը: Խոչընդոտը հաղթահարելով՝ ավստրալացին որոշել է իջնել ներքևի հարկ՝ ցատկելով շարժասանդուղքի վրայով: Սակայն այստեղ ևս նրան անհաջողություն էր սպասվում. ցատկելու ժամանակ տղամարդը սայթաքել է և ընկել: Հասնելով նպատակակետին՝ նա կոտրել է գրախանութի դուռը, վերցրել սեյֆը և դուրս եկել առևտրի կենտրոնից: Կասկածյալը դեռևս ձերբակալված չէ: Թե ինչպես է նա դուրս եկել շինությունից և թե ինչ է եղել սեյֆի հետ, դեռևս չի պարզվել: Հրատարակությունը հայտնում է, որ տեղական ոստիկանությունը հետաքննություն է սկսել և հարցաքննում է բոլոր նրանց, ովքեր դեպքի հետ կապված որևէ տեղեկություն ունեն: