Հ2-ը և «Շանթ»-ը արգելում են կաբելային ՀԸ-ներին ֆուտբոլային հեռարձակումներ կատարել. Գևորգ Պետրոսյան


ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը իր ելույթը նվիրեց սպառողներին անհանգստացրած մի հարցի: «Հայտնի է, որ Հայաստանում գործող 2 հ/ը-ներ՝ Հ2-ը և «Շանթը», ըստ իրենց՝ գնել են ֆուտբոլային մրցաշարերը ցուցադրելու բացառիկ իրավունքը, և վերահեռարձակման իրավունք ունեն կաբելային հեռուստաընկերությունները»,- հայտարարեց նա՝ ասելով, որ քաղաքացիները դժգոհում են, որ իրենք վճարել են այդ կաբելային հեռուստաընկերություններին, սակայն չեն կարողանում դիտել իրենց համար ցանկալի ֆուտբոլային մրցաշարերը: Նրա խոսքով՝ Հ2-ը և «Շանթը» արգելում են կաբելային հեռուստաընկերություններին հեռարձակումներ կատարել՝ սպառնալով դատական գործերով:   Մանրամասները՝ տեսանյութում: