Արդեն 16 միլիոն ամերիկացի ներդրում է կատարել կրիպտոարժույթների վրա

Արդեն 16 միլիոն ամերիկացի ներդրում է կատարել կրիպտոարժույթների վրա

Finder.com-ի իրականացրած նոր հարցումների տվյալներով՝ մոտ 16,3 միլիոն ամերիկացի՝ երկրագնդի բնակչության 8%-ը, ներդրումներ է կատարել կրիպտոարժույթներում: Մոտ 5%-ը ուղղակիորեն ներդրել է Bitcoin-ում: Ներդրում չկատարած 92% հարցվածների 40%-ին դա պարզապես հետաքրքիր չէ, իսկ 35%-ը կարծում է, որ դա չափազանց ռիսկային է: Հարցվածների 27%-ը հայտարարել է, որ դա շատ բարդ է հասկանալու համար, 18%-ը կրիպտոարժույթներն անվանել է մեքենայություն, 17%-ը՝ փուչիկ, 11%-ը նշել է, որ շատ դժվար է դրանից օգտվել, իսկ մնացած 6%-ը նշել է, որ դրա դիմաց վճարները չափազանց բարձր են: Տղամարդիկ գրեթե 3 անգամ ավելի հաճախ են հետաքրքրվում կրիպտոարժույթներով, քան կանայք՝ համապատասխանաբար 12% և 4%: