Իրավիճակի նկատմամբ հսկողությունը կորցնելու վախից Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունը. Նիկոլ Փաշինյան

ԱԺ-ում հայտարարությունների ժամին «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը երեկվա իր հարցազրույցով վերացրել է ՀՀԿ վարչապետի թեկնածուի հետ կապված ինտրիգը՝ ըստ էության հայտարարելով վարչապետի  պաշտոնը վերցնելու մասին. «Բայց սա տակտիկական անհաջողություն է Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի համար, որովհետև ամեն ինչ արվում էր այդ ինտրիգը մինչև վերջին պահը պահել՝ նրան անաղմուկ  ընտրելու համար: Բայց ինչո՞ւ Սերժ Սարգսյանը կորցրեց համբերությունը»: Նրա խոսքով՝ Սերժ Սարգսյանին նման քայլի է մղել իրավիճակի նկատմամբ հսկողությունը կորցնելու մտավախությունը:   Մանրամասները՝ տեսանյութում: