Կբարեկարգվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքը

Կբարեկարգվի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքը

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատակազմի շինարարության և բարեկարգման, կոմունալ տնտեսության, բնապահպանության վարչություններին, ինչպես նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարին հանձնարարել է կազմակերպել «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: