24-ամյա մայրը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման`անչափահասի հետ սեռական կապի համար

24-ամյա մայրը դատապարտվել է 3 տարվա ազատազրկման`անչափահասի հետ սեռական կապի համար

Դեռահասը բողոք չի ներկայացրել համացանցով ծանոթություն ձեռք բերած կնոջ դեմ: Ռիանոն Էլիզաբեթ Սքոթը ծանոթացել է 15-ամյա տղայի հետ առցանց-խաղի միջոցով, որոնց մասնակիցները իրենց ներկայացնում են տարբեր կերպարներով: Շուտով այն սեռական բնույթ է սկսել կրել, իսկ 24-ամյա կնոջ հետ անչափահաս տղայի կապը շուտով անցել է թույլատրելիի սահմանները: Ռիանոնը գայթակղել է երեխային՝ ստիպելլով փոխանակվել բաց լուսանկարներով, այնուհետև առաջարկել է հանդիպել առանձնացած վայրում: Առաջին ժամադրության համար նրանք ընտրել էին գետի ափը, որտեղ վրան էին կանգնեցրել: Սակայն գետը դուրս է եկել ափերից, և Ռիանոնն ու տղան ծուղակում են հայտնվել: Հինգ ժամ անընդմեջ նրանք օգնություն են կանչել: Նրանց լսել է տեղացի ֆերմերներից մեկը: Փրկարար ծառայությունը դուրս է բերել նրանց, որից հետո հայտնի է դարձել նրանց կապի մասին: Պարզվում է՝ այդքան ժամանակ տղայի ծնողները մտածել են, թե վերջինս 16-17 տարեկան աղջկա հետ է հանդիպում, մինչևդեռ տղան ինքը դեմ չէր իրենց կապին: Աղջկա խոսքով էլ՝ տղան ներկայացել է 20 տարեկան: Արդյունքում երկու երեխաների մորը՝ Ռիանոնին, դատապարտել են 3 տարվա ազատազրկման: