Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի գրոհայիններին հազար բեռնարկղ զենքի մատակարարման մասին

Էրդողանը հայտարարել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի գրոհայիններին հազար բեռնարկղ զենքի մատակարարման մասին

Անկարայում ելույթի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ-ն Սիրիայի տարածքում ահաբեկիչների համար հազար բերնարկղ զենք է մատակարարել: «Եթե մենք մարտավարական ընկերներ ենք, ապա պետք է մեզ հարգեք և դադարեցնեք խաբելը: Դուք Սիրիա եք ուղարկել զենքով բարձված 5 հազար բեռնատար և 2 հազար արկղ զինամթերք: Նշանակում է՝ մեր հարցմանը դուք մերժումով եք պատասխանում, իսկ ահաբեկչական խմբավորումներին ապահովում եք զենքով: Ի՞նչ գործընկերության մասին է խոսքը»,- դիմել է Էրդողանը ԱՄՆ-ին: Նա չի մանրամասնել, թե հատկապես որ հարցմանն է ԱՄՆ-ն մերժումով պատասխանել: Էրդողանի խոսքերով՝ ներկա պահին «այդ ամբողջ զենքն անցնում է թուրքական բանակի ձեռքը»: «Մենք թունելներ ենք հայտնաբերում, իսկ այնտեղ զենքի պահեստեր են, տներ ենք գտնում՝ լցված զինամթերքով, այդ բոլոր օբյեկտները ոչնչացնում ենք»,- ասել է Էրդողանը: