Սպանում են՝ առանց նախազգուշացնելու. Մանուչարյանը՝ Ժիրայր Սեֆիլյանի մասին

«Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ Մանուչարյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձել է Ժիրայր Սեֆիլյանի պաշտպանական ճառում հնչեցրած այն հայտարարությանը, թե Հայկ Նահապետյանն իրեն փոխանցել է, որ «ռուսներն ուզում են իրենց սպանել»։ Մանուչարյանն ընդգծում է. «Ժիրայրն ու Հայկը բավականին մոտ ընկերներ են, համենայնդեպս, ես իրենց ճանաչում են որպես այդպիսին։ Տարբեր հայացքներ ունեն, աշխարհաքաղաքական կողմնորոշումների խնդրով տարբեր են, բայց երկուսն էլ մարտնչում էին, որպեսզի Հայաստանն ունենա ազգային նկարագիր, լինի ինքնուրույն ու անկախ երկիր։ Երկուսի պայքարն էլ այդ իմաստով արժևորված էր և չէր կարելի, որպեսզի այսպիսի ընդհարում տեղի ունենար»։ Մեր զրուցակիցը հավելում է. «Եթե հանկարծ այդպիսի բան տեղի ունենար, դա Նահապետյանով տեղի չէր ունենա։ Դա կլիներ առաջին դեպքը ՀՀ պատմության մեջ։ Չեմ հիշում, որ որևէ պետություն Հայաստանում որևէ մեկին զգուշացնի՝ գիտես ինչ, նստի՛ր տեղդ, թե չէ գործերդ վատ կլինի, չնայած, որ Ժիրայրից ավելի ռադիկալ մարդիկ կան։ Այստեղ Նեմցով մտցնելը՝ ոչ մի բանից ինչ-որ մեծ բան սարքելու փորձ է։ Սպանում են՝ առանց նախազգուշացնելու։ Հատուկ ծառայությունները շատ կարծր են նման գործունեության մեջ»։ Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։