Ֆրանսիան պատրաստ է կոշտացնել Իրանի հետ միջուկային գործարքը

Ֆրանսիան պատրաստ է կոշտացնել Իրանի հետ միջուկային գործարքը

Այսօր Ֆրանսիայի իշխանությունները դիմել են Եվրամիությանը՝ կոչ անելով Իրանի դեմ նոր պատժամիջոցներ ընդունել, որպեսզի կանգնեցնեն նրա միջուկային զարգացումը՝ իր սեփական և Սիրիայի տարածքում։ Ֆրանսիան չի ցանկանում թույլ տալ ԱՄՆ-ին դուրս գալ Թեհրանի հետ գործարքից։ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լե Դրիանը պնդում է, որ իր երկիրը վճռական է տրամադրված՝ առանց փոփոխությունների պահպանել 2015-ի Վիեննայում ստորագրված միջուկային համաձայնագիրը։ Նա նաև ասել է, որ գործարքի տեսքտում որոշ նրբություններ կան, որոնք անհարժեշտ է պարզաբանել։ «Մենք վճռականորեն տրամադրված ենք հետևել Վիեննայի համաձայնագրին։ Եվ դրան հասնելու համար մենք պետք է ուժեղ գործենք»,-ասել է Ֆրանսիայի ԱԳ նախարարը։ «Սակայն մենք չենք կարող բացառել Իրանի ազդեցությունը հրթիռների տարածման հարցում և ամբողջ Մերձավոր Արևելքում նրա չափազանց ինքնուրույն դերը»,-հավելել է նա։