Բրիտանացին ցույց է տվել՝ ինչպես են ոստիկանները ոչնչացրել 260 հազար դոլար արժողությամբ իր Ferrari-ն

Բրիտանացին ցույց է տվել՝ ինչպես են ոստիկանները ոչնչացրել 260 հազար դոլար արժողությամբ իր Ferrari-ն

Բրիտանացի ձեռներեց Զահիդ Հանը Facebook-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են ոստիկանները ոչնչացնում իր Ferrari 458 Spider ավտոմեքենան, որն արժե ավելի քան 260 հազար դոլար։ Անցյալ տարվա մայիսին իրավապահները կանգնեցրել են սպորտքարը, որի ղեկին 30-ամյա բրիտանացի ձեռներեց Զահիդ Հանն էր։ Փաստաթղթեր ներկայացնելու իրավապահների խնդրանքը տղամարդը մերժել է, որից հետո Ferrari-ն հայտնվել է Բիրմինգհեմի դատարանի կայանատեղիում, իսկ նրա սեփականատերը՝ ոստիկանական բաժանմունքում։ https://www.facebook.com/100004194644526/videos/1060832287399916/ Մեկ ամիս անց Զահիդ Հանն անհրաժեշտ փաստաթղթերով դատարան է ներկայացել՝ ավտոմեքենան վերցնելու համար, սակայն այն այնտեղ չի եղել։ Տղամարդը հայտարարել է, որ փոխհատուցում ստանալու համար բրիտանական դատարան կդիմի։