Ամերիկուհուն երկու երեխաների սպանության համար 120 տարվա ազատարկման են դատապարտել

Ամերիկուհուն երկու երեխաների սպանության համար 120 տարվա ազատարկման են դատապարտել

ԱՄՆ Ինդիանա նահանգի բնակչուհին 120 տարվա ազատազրկման է դատապարտվել՝ սեփական որդու և դստեր սպանության համար։ Նա այդ քայլին դիմել է, երբ իմացել է, որ ամուսինը պատրաստվում է ամուսնալուծվել։ Այս մասին հաղորդում է New York Post պարբերականը։ Նշվում է, որ 31-ամյա Բրենդի Ուորլին խոստովանել է մեղքը․ 2016-ի նոյեմբերին նա սպանել է 7-ամյա որդուն և 3-ամյա դստերը։ Կինը սպանել է երեխաներին, որպեսզի ամուսնալուծությունից հետո ամուսինը չստանձնի նրանց խնամակալությունը։ Ողբերգությունը տեղի է ունեցել ամուսնու քնած ժամանակ։ Դատապարտյալը իր դատավաճռի կապակցությամբ մեկնաբանություններ չի տվել։