Թրամփը փորձում է Պարսից ծոցի երկրների գագաթնաժողով կազմակերպել

Թրամփը փորձում է Պարսից ծոցի երկրների գագաթնաժողով կազմակերպել

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինի պես մտադիր է անել ամեն ինչ՝ Պարսից ծոցի երկրների գագաթնաժողով անցկացնելու համար և աջակցում է նրանց միասնականությունը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։ Նրա խոսքով՝ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը չի կարող համաձայնություն ձեռք բերել Քաթարի հարցի շուրջ, այնինչ «պետությունների միջև միասնականությունը շատ կարևոր է»։ Վարչակազմի ներկայացուցիչը հավելել է, որ Վաշինգտոնը ցանկանում է, որ այդ երկրների միջև խնդիրները շուտափույթ լուծում ստանան։ Վաշինգտոնը նաև մտահոգություն է հայտնում ամբողջ տարածաշրջանի համար հակամարտության հետևանքների հետ կապված։ 2017-ի հունիսի 5-ին Սաուդյան Արաբիան, Եգիպտոսն ու Բահրեյնը հայտարարեցին Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու և իրենց ներքին գործերին միջամտելու մեջ։