Ճապոնիան սկսել է թռչող ավտոմեքենաների համար օրենսդրական բազայի մշակումը

Ճապոնիան սկսել է թռչող ավտոմեքենաների համար օրենսդրական բազայի մշակումը

Ճապոնիայի կառավարությունը սկսել է օրենսդրական բազա մշակել թռչող ատոմեքենաների համար և մտադիր է դրանց մշակման մեջ ներգրավել նաև մասնավոր բիզնեսը։ Այս մասին հայտարարել է երկրի էկոնոմիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Հիրոսիգե Սեքոն։ «Այդ ուղղությամբ աշխատանքները դեռ սահմանափակող բնույթ են կրում։ Սակայն տարբեր խորհրդակցություններ անցկացնելու և օրենսդրական բազայի մշակման միջոցով մենք թռչող ավտմեքենաների մշակմանը կներգրավենք բիզնեսից նոր մասնակիցների»,-նրա խոսքը մեջբերում է NHK հեռուստաալիքը։ Սեքոյի խոսքով՝ նման ավտոմեքենաների ստեղծումը կդյուրացնի տեղաշարժը ցամաքում, ջրում և օդում։