ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան ցանկանում են ՌԴ-ին ստիպել «վճարել» Սիրիային և Իրանին աջակցելու համար

ԱՄՆ-ն ու Սաուդյան Արաբիան ցանկանում են ՌԴ-ին ստիպել «վճարել» Սիրիային և Իրանին աջակցելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի հետ կքննարկի, թե «ինչպե՞ս Ռուսաստանին ստիպել վճարել» Սիրիային և Եմենում Իրանին հնարավոր աջակցության համար։ Այս մասին հաղորդում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան ներկայացուցչին։ «Նախագահն ու գահաժառանգ արքայազնը կքննարկեն Սիրիայում Իրանի ապակայունացնող գործողություններին դիմակայումը, ինչպես նաև մենք կներառենք Ռուսաստանի դերը ռեժիմի վայրագություններին աջակցության հարցում (Սիրիայի նախագահ Բաշար Ասադի), ԱՄՆ-ի գործողություններից Իրանին պաշտպանելու Ռուսաստանի փորձերը»,-հայտարարել է ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնը փորձել է Թեհրանին պատասխանատվության ենթարկել Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն բալիստիկ հրթիռներով հրթիռակոծության համար։ Նրա կարծիքով՝ Իրանը նաև օգնել է Կարմիր ծովում նավերի վրա հարձակման հարցում։ Թրամփի և գահաժառանգ արքայազնի հանդիպումը տեղի կունենա երեքշաբթի, մարտի 20-ին։