Գերմանիայում դատարանը մահմեդական կնոջն արգելել է հիջաբով ավտոմեքենա վարել

Գերմանիայում դատարանը մահմեդական կնոջն արգելել է հիջաբով ավտոմեքենա վարել

Ավտոմեքենայի ղեկին հիջաբի ագելքի պատճառով մահմեդական կինը չի կարողացել ավարտել ավտոդպրոցը։ Նա դատարան է դիմել՝ հայտարարելով, որ արգելքը խախտում է իր՝ դավանանքի իրավունքը։ Գերմանիայում արգելվում է ղեկի առջև գտնվողներին դեմքը ծածկող գլխաշորեր կրել։ Այս օրենքը երկուշաբթի, մարտի 19-ին, հաստատել է Գերմանիայի դաշնային սահմանադրական դատարանը՝ ի պատասխան մահմեդական կնոջ հայցադիմումի։ Դատարան դիմած կինն արդեն 7 տարի է՝ հիջաբ է կրում, և նման արգելքի պատճառով չի կարողացել ավարտել ավտոդպրոցը։ Նա պնդում էր, որ վարորդական իրավունքն անհրաժեշտություն է իր համար, քանի որ ապրում է գյուղում և միայնակ մայր է, բայց հիջաբից էլ հրաժարվել մտադիր չէ։ Սակայն դատարանը կնոջ փաստարկները բավարար չհամարեց՝ հստակեցնելով, որ նշված արգելքը ավտոճանապարհային կանոնները խախտող վարորդին հայտնաբերելու համար է։