Պենտագոնը քննադատել է Թուրքիային՝ Աֆրինում հարձակողական գործողությունների պատճառով

Պենտագոնը քննադատել է Թուրքիային՝ Աֆրինում հարձակողական գործողությունների պատճառով

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննադատել է Անկարային Աֆրինում հարձակողական գործողոությունների համար։ Գերատեսչության ներկայացուցիչ գնդապետ Ռոբերթ Մենինգը նշել է, որ Միացյալ Նահանգներին անհանգստացնում է այն, թե ինչպես այդ մարտական գործողությունները կարող են ազդել կոալիցիայի՝ «Իսլամական պետության» դեմ պայքարի վրա։ «Մեզ անհանգստացնում է Սիրիայի հյուսիս-արևմուտքում ծավալված դրությունը, և մենք բոլոր կողմերին ոչ ենք անում կենտրոնանալ ԻՊ-ի դեմ պայքարի, սիրիական ճգնաժամի կարգավորման և քաղաքացիական անձանց պաշտպանության շուրջ։ Մենք կցանկանայինք, որ այնտեղ մարտական բախումները դադարեին՝ մինչ ԻՊ-ն արևելքում իր ուժերը վերադասավորելու հնարավորություն կունենա»,-ընդգծել է նա։