Միջնադարյան աղոթագրքում ջնջված տեսքտ է հայտնաբերվել

Միջնադարյան աղոթագրքում ջնջված տեսքտ է հայտնաբերվել

Աղոթագիրքն այնքան էլ արժեքավոր արտեֆակտ չէր համարվում, սակայն գիտնականների վերջին գտածոն դրան յուրահատուկ նշանակություն տվեց։ Այսպես, գրքի էջերում ջնջված տեքստ են նկատել, որը պատկանել է բժշկության հիմնադիր Գալենին։ Նա ապրել է Հին Հունաստանում՝ Ք․Ա․ 129-210 թվականներին, հաղորդում է Inquisitr-ը։ Փորձագետները պարզել են, որ բժշկին պատկանող խոսքերը ջնջվել են և դիտմամբ։ Պետք է նշել, որ նման երևույթը յուրահատուկ էր միջնադարյան եկեղեցականներին։ 500 տարի առաջ մագաղաթը թանկ արժեր, այդ պատճառով եկեղեցիներում ջնջում էին նախնական տեքստը և դրա վրա աղոթքներ ու սաղմոսներ գրում։ Տեսքտը որոշակիորեն հնարավորէ եղել վերականգնել։ Հատուկ սարքավորման ռենտգենային ճառագայթումը թույլ է տվել սքանավորել մագաղաթի թերթերը։