Ռուսաստանն ավելի անկանխատեսելի և ագրեսիվ է դառնում․ Յենս Ստոլտենբերգ

Ռուսաստանն ավելի անկանխատեսելի և ագրեսիվ է դառնում․ Յենս Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ն պետք է բարելավի իր պաշտպանական հնարավորությունները և գործելու պատրաստականությունը՝ Կրեմլի ավելի ու ավելի ագրեսիվ գործողությունների պատճառով։ Այս մասին գերմանական Welt am Sonntag պարբերականի հետ հարցազրույցում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Սերգեյ Սկրիպալի նկատմամբ մահափորձը հաստատում է Ռուսաստանի անկանխատեսելիությունը։ Իսկ որպես մեծացող սպառնալիք՝ նա նշել է ռուսական զինանոցի մոդեռնիզացումը։ «Մենք միշտ կարող ենք անել ավելին և հիմա պետք է մտածենք այդ մասին։ Սոլսբերին, ըստ երևույթին, այն բանի վկայությունն է, ինչին մենք հետևել ենք մի քանի տարի շարունակ․ Ռուսաստանն ավելի անկանխատեսելի և ագրեսիվ է դառնում»,-ասել է նա։ Յենս Ստոլտենբերգը այս առումով, որպես օրինակ, նշել է Ղրիմի ապօրինի բռնակցումը, Արևելյան Ուկրաինայի ապակայունացումը, պաշտոնապես Վրաստանին և Մոլդովային պատկանող շրջաններում ռուսական զորքերի տեղակայումը, բազմաթիվ կիբերհարձակումներն ու ապատեղեկատվությունը։ «ՆԱՏՕ-ն ձգտում է առանց ատոմային զենքի աշխարհի և վերահսկում միջուկային զինանոցները, ինչպես նաև դրանց կիրառումը քիչ հավանական համարում, սակայն մտահոգվում, որ Մոսկվան այլ կերպ է դիտարկում միջուկային զենքի հնարավոր կիրառումը»,-ասել է Ստոլտենբերգը։