Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

Ադրբեջանական սադրանքի արդյունքում Ստամբուլում արգելել են իրանահայ ռեժիսորի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը

Ստամբուլի նահանգապետարանն արգելել է «Ֆիլմմոր» կանանց ֆիլմերի միջազգային փառատոնում իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: Ինչպես հաղորդում է «Ահվալնյուզ»-ը, ֆիլմի ցուցադրության արգելը պատճառաբանվել է «արտակարգ դրության ռեժիմով ու անվտանգության նկատառումներով»: Փառատոնի ներկայացուցիչ Մելեք Օզմանը «Բիանեթ»-ի հետ զրույցում, սակայն, խոստովանել է, որ ի սկզբանե Ստամբուլում Ադրբեջանի հյուպատոսությունը նամակ է հղել Ֆրանսիական ինստիտուտին, որտեղ որ պետք է անցկացվի փառատոնը՝ խնդրելով չեղարկել «Եվա» ֆիլմի ցուցադրությունը: «Այնուհետև նրանք դիմել են Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը, նույնիսկ անձամբ նախարարին»,- ասել է Օզմանը: Այնուհետև փառատոնը պաշտոնական հրահանգ է ստացել թուրքական իշխանություններից՝ արգելելու ֆիլմի ցուցադրությունը: Ադրբեջանի իշխանությունները պնդել են, որ ֆիլմը տպավորություն ստեղծում, որ Ղարաբաղը հայկական տարածք է: