«Chanel»-ը կսկսի թարթչաներկի խոզանակները 3D տպիչով տպել

«Chanel»-ը կսկսի թարթչաներկի խոզանակները 3D տպիչով տպել

«Chanel»-ը թարթիչաներկի խոզանակների արտադրության մեջ օգտագործելու է նոր տեխնոլոգիա: Նորամուծությունը կլինի բրենդի բեսթսելեր համարվող լեգենդար Le Volume թարթչաներկի խոզանակը: Խոզանակի մշակման աշխատանքներով ընկերությունն սկսել է զբաղվել դեռևս 2007 թվականից, սակայն ծրագիրն իրականացնել հաջողվել է միայն 2018-ին: https://instagram.fevn2-1.fna.fbcdn.net/vp/f2a70d04832dc60e80f9dda3ebccbc3f/5AB2F1C5/t50.2886-16/27310140_713686732172021_2966008732692149483_n.mp4 Այս տարվա ամռան սկզբից համապատասխան բաժինը սկսելու է 3D տպագրության փուլը՝ հատուկ «Chanel»-ի համար ստեղծված 6 մեքենա օրական արտադրելու են 50,000 խոզանակ: Հարկ է նշել, որ ամսվա կտրվածքով խոզանակների արտադրության թիվը հասնելու է միլիոնի: Դա շնորհիվ այն բանի, որ 3D պրինտերը հնարավորություն է տալիս ցանկացած առարկա տպել հաշված րոպեների ընթացքում: Le Volume թարթչաներկը հնարավոր կլինի ձեռք բերել արդեն 2018թ. սեպտեմբերից: