Թուրքիան նոր հարձակումներ կիրականացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների վրա. Էրդողան

Թուրքիան նոր հարձակումներ կիրականացնի Իրաքում և Սիրիայում ահաբեկիչների վրա. Էրդողան

Գործողությունները կշարունակվեն մինչև ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտու ոչնչացումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Իրաքում հակաահաբեկչական գործողությունների հնարավորության մասին: Այս մասին հայտնում է «Անդալոու» գործակալությունը: Էրդողանն ընդգծել է, որ ահաբեկիչների դեմ պայքարի կշարունակվի Սիրիայի այլ շրջաններում, այդ թվում՝ Մունբիչում, Աին ալ-Արաբում (Կոբանի), Թել Աբյադում, Ռեսուլայնում և Կամիշլինում: «Գործողությունները կշարունակվեն մինչև Սիրիայի հետ Թուրքիայի սահմանին ահաբեկիչների կողմից վերահսկվող գոտու լիակատար ոչնչացումը»,- խոստացել է նախագահը: Էրդողանը չի բացառել նաև հակաահաբեկչական գործողությունների հնարավորությունը Իրաքում: