Բակո Սահակյանը շնորհավորել է Պուտինին

Բակո Սահակյանը շնորհավորել է Պուտինին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 19-ին շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին՝ Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում տարած հաղթանակի առթիվ: Ուղերձում մասնավորապես, ասված է. «Հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, Ընդունեք իմ անկեղծ շնորհավորանքները Ռուսաստանի Դաշնության Նախագահի ընտրություններում Ձեր բացարձակ հաղթանակի կապակցությամբ, որը մեկ անգամ ևս հաստատեց Ձեր վաստակած հեղինակությունը ռուսաստանցիների մոտ և դարձավ Ռուսաստանի սոցիալ-տնտեսական շարունակական զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա շահերի պաշտպանությանն ուղղված Ձեր ջանքերի համաժողովրդական աջակցության վկայությունը: Արցախում բարձր են գնահատում Ձեր անձնական ավանդը և Ռուսաստանի Դաշնության՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դիրքորոշումը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ և արդարացի կարգավորման գործում: Համոզված եմ, որ Ռուսաստանն այսուհետ ևս կշարունակի ջանքեր գործադրել տարածաշրջանում խաղաղության պահպանման ու ամրապնդման, կայունության ու անվտանգության ապահովման գործում: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ, հարգարժա՛ն Վլադիմիր Վլադիմիրի, և մաղթում Ձեզ, Ձեր բոլոր հարազատներին ու մերձավորներին քաջառողջություն, հաջողություններ և բարեկեցություն, Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն ու բարգավաճում»: