Թուրքական զորքերը չեն մնա Աֆրինում

Թուրքական զորքերը չեն մնա Աֆրինում

Թուրքիան տարածաշրջանը թողնում է «իրական սեփականատերերին»: Թուրքական զորքերը չեն մնա սիրիական Աֆրինում և տարածաշրջանը կթողնեն իրենց «իրական տերերին»: Այս մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Բեկիր Բոզդաղը, հայտնում է Reuters-ը: Պաշտոնյայի խոսքով՝ թուրքական զորքերը չեն մնա Աֆրինում: Փոխվարչապետը հայտարարել է նաև, որ Աֆրինի գրավումից հետո Թուրքիան զգալիորեն կրճատել է սպառնալիքներն իր սահմաններին: Բոզդաղը նշել է, որ Թուրքիան հավաքել է «ԱՄՆ-ի կողմից քրդական ջոկատներին տրամադրված զենքի մեծ մասը»: Հիշեցնենք, որ երեկ`մարտի 18-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ իր բանակը գրավել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Աֆրին քաղաքը: