Ով, եթե ոչ Սերժ Սարգսյանը․ Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ապագա վարչապետը պետք է փորձառու լինի

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարց է բարձրացնում․ «Ով պետք է լինի ապագա վարչապետը, եթե ոչ Սերժ Սարգսյանը»: Պատգամավորի կարծիքով՝ նրան դեմ արտահայտողները պետք է պարզաբանեն, թե ինչո՞ւ: «Վերանանք անձերից: Ի՞նչ եք կարծում, որ հայտանիշները պետք է ունենա ապագա վարչապետը և կտեսնենք՝ ով է պահանջներին բավարարում: Ապագա վարչապետը ստանձնում է լուրջ պատասխանատվություն, լուրջ պատասխանատվություն անվտանգության հարցերում: Այդ պաշտոնին առաջադրվող մարդը իր փորձառությամբ, միջազգային հարաբերություններում վստահություն ունենա: Աշխարհաքաղաքական այս բարդ պայմաններում ապագա վարչապետը պետք է փորձառու լինի և գիտակ»,-նկատեց Հարությունյանը: Նրա փոխանցմամբ՝ ՀՀԿ-ն կառադրի այն թեկնածուին, ով համապատասխանում է իր նշած հատկանիշներին: