Արյունը, զոհը այս իշխանությունները հաղթահարել են. Պրոցեսը ապրիլի 17-ով չի վերջանա

«Այս թեմայով առիթ ունեցել ենք Նիկոլի հետ խոսելու։ Ես նույն օրինակն եմ բերում, ինչ օրինակ բերել ենք Նիկոլին․ընդունում ենք, որ երբ մտնում ես ուժային դաշտ, իշխանությունը իրեն զգում է ինչպես ձուկը ջրում, բայց երբ տեսնում ես, որ ենիչեր ոստիկանը դուբինկան հասցնում է գլխիդ, ինքնապաշտպանվելու իրավունք ունե՞ս, ինքն ասում է՝ այո։ Բայց նախաձեռնել ուժային գործողություն, անիմաստ է, այդ դաշտում պարտված ես կանխավ»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ մերկ ձեռքերով իշխանական բռնությանը պատասխանելու մարտավարությանը։ Նրա խոսքով՝ իշխանությունը հանցագործ կամք ունի նորից մարտի մեկ անելու, որովհետև դրանից հետո եղել են 2013-ի հետընտրական զարգացումներ, Սարի թաղի դեպքեր․ «Արյունը, զոհը այս իշխանությունները հաղթահարել են, և դրա համար միանշանակ ասում ենք՝ դա կանխելու միայն մեկ ձև կա՝ երբ հանրությունը գա հրապարակ և ուժային բալանսը խախտվի»,-հավելեց նա։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։