«Շատ լավ հիշում եմ՝ 88-ի շարժման ժամանակ ով ինչ էր անում. հիմա խոսում են նրանք, ովքեր շարժմանը դեմ էին»

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ արցախյան պատերազմից 30 տարի անց բավականին վտանգավոր զարգացումների ականատեսն ենք դառնում։ «Այն մարդիկ, որ այսօր իշխում են, հենց այդ շարժման շնորհիվ են իշխում։ Շատերը նույնիսկ շարժման դեմ էին, ես ակտիվ մասնակից եմ եղել ու շատ լավ հիշում եմ՝ ով ինչ էր անում։ Վտանգավոր եմ համարում, որ այսօր այդ շարժումը չի կարևորվում ու չի գնահատվում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։ Գրիգորյանը հավելում է. «Այսօր չի ուսումնասիրվում շարժման կարևորությունը։ Երիտասարդ սերունդը մտածում է՝ շարժումը Ղարաբաղին է վերաբերում,այո՛ դա այդպես է։ Բայց այդ շարժման միակ բաղադրիչը Ղարաբաղը չէր, երկրորդը՝ ժողովրդավարաության հաստատումն էր և՛ Հայաստանում, և՛ Ղարաբաղում։ Գրիգորյանը շարժման հետ կապված իր հիշողություններն ունի, որը և ներկայարցել է այս հարցազրույցում։ Ամբողջությամբ՝ տեսանյութում։