Թուրքական զորքերը Աֆրին են մտել

Թուրքական զորքերը Աֆրին են մտել

Թուրքական զորքերը մտել են սիրիական Աֆրին: Այս մասին հաղորդում է AFP-ը՝ հղում անելով դիտորդներին: Տեղեկատվությունը հաստատել է նաև Habertürk-ը: Պարբերականը նաև գրում է, որ թուրքական զորքերը քաղաքի կենտրոն ներթափանցելու գործողություն են սկսել: Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտնել է, որ թուրքական զորքերը սիրիական Աֆրինում կավարտեն գործողությունը: