Իրանում ձերբակալվել է նախկին փոխնախագահը

Իրանում ձերբակալվել է նախկին փոխնախագահը

Իրանում ձերբակալվել է երկրի նախկին փոխնախագահ Էսֆանդիյար Ռահիմ Մաշաին, որը նախկին նախագահ Համիդ Բագայի դաշնակիցներից էր: Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով Գլխավոր դատախազությանը: Գործակալության տվյալներով՝ փոխնախագահի դեմ գործ է բացվել երկրի քաղաքական էլիտայի դեմ քարոզչության համար: Ինչպես հաղորդում է գործակալությունը, նրան ձերբակալելու առիթ է դարձել նաև այն, որ քաղաքական գործիչը այրել է նախկին նախագահի մեկ այլ կողմնակցի ազատազրկման մասին վճիռը: Ավելի վաղ հաղորդվել է Մահմուդ Ահմադինեժադի ձերբակալության մասին այն պատճառով, որ նա աջակցել և հրահրել է դեկտեմբերի վերջերին սկսված փողոցային բողոքի ցույցերը: Ավելի ուշ Իրանի նախկին նախագահի փաստաբանը հերքել էր այդ տեղեկատվությունը: