Ուզբեկստանում ցանկանում են արգելել շքեղ հարսանեկան հանդիսությունները

Ուզբեկստանում ցանկանում են արգելել շքեղ հարսանեկան հանդիսությունները

Ուզբեկստանի կառավարությունը առաջարկում է արմատական սահմանափակումներ մտցնել ամուսնական տոնակատարությունների մեջ, որոնք երկրում նշվում են հատուկ շքեղությամբ: Այս մասին հայտնում է միջինասիական պետության կառավարական պորտալի մամուլի կենտրոնը: Իր հերթին Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը քննադատել է հարսանեկան տոնակատարության «անամոթ» ծախսերը: «Երեկույթի ժամանակ 20 կգ մսի վրա ծախսվող գումարի փոխարեն ավելի լավ է աղքատ մարդու տունը ներկել կամ հեռուստացույց գնել ընտանիքի համար»,- հայտարարել է նա: Ուզբեկստանի կառավարությունն առաջարկում է նաև կրճատել հրավիրյալների ցուցակը մինչև 150 մարդ, արգելել մի քանի երգիչների կանչել և պատվիրել մեծ քանակությամբ հարսանեկան ավտոմեքենաներ: Բացի այդ, փաստաթղթի հեղինակներն առաջարկում են հյուրերին հյուրասիրել քիչ քանակությամբ մսային ուտեստներով: