Հունաստանի ափերի մոտ խեղդվել են Թուրքիայի մոտ 20 քաղաքացիներ

Հունաստանի ափերի մոտ խեղդվել են Թուրքիայի մոտ 20 քաղաքացիներ

Հունաստանի ափերից ոչ հեռու խեղդվել են Թուրքիայի մոտ 20 քաղաքացիներ: Այս մասին հաղորդում է Squathost-ը: Էմիգրանտների նավակը շրջվել է Էգեյան ծովում՝ Ագատոնիսիոն կղզու ափերի մոտ: Ափ են կարողացել հասնել միայն 3 մարդ՝ 2 կին և 1 տղամարդ: Փրկարարների խոսքով՝ նավակում ընդհանուր առմամբ եղել է առնվազն 2 տասնյակ մարդ: Տեղի ունեցածի հետևանքով զոհվել են նվազագույնը 6 երեխա և տասնյակ մեծահասակներ: