Թուրքիայում ՃՏՊ-ի հետևանքով լրջորեն տուժել է Էրդողանի հորեղբոր որդին

Թուրքիայում ՃՏՊ-ի հետևանքով լրջորեն տուժել է Էրդողանի հորեղբոր որդին

Թուրքիայի հյուսիս-արևմուտքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով լրջորեն տուժել է 55-ամյա Բայրամ Ալի Մութլուն՝ նախագահ Էրդողանի հորեղբոր որդին: Այս մասին հաղորդում է Haberturk-ը: ՃՏՊ-ն տեղի է ունեցել Գերեդե քաղաքում: Ավտովթարի հետևանքով վիրավորվել է 3 մարդ, ևս 2-ը մահացել են: Պատահարի հանգամանքներն ու պատճառները պարզվում են: