Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին շուտով կարող է հրաժարական տալ. վրացական ԶԼՄ-ներ

Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին շուտով կարող է հրաժարական տալ. վրացական ԶԼՄ-ներ

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին շուտով կարող է լքել պաշտոնը: Հրաժարական կտան նաև գործող թիմի ևս մի քանի այլ անդամներ՝ հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ հղում անելով Վրաստանի ղեկավարության աղբյուրներին: ԶԼՄ-ների տեղեկատվությամբ՝ Կվիրիկաշվիլիի հրաժարականի մասին ակտիվորեն սկսել է քննարկվել կառավարության ղեկավարի բաց նամակի հրապարակումից հետո՝ ուղղված Ռուսաստանի իշխանություններին, որում կոչ էր արվում կարգավորել երկու երկրների միջև հարաբերությունները: Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը կիսել է ռուսական կողմի հետ փոխգործակցության միտքը, իսկ հրաժարականի մասին վերջնական որոշումը կայացնում է «Վրացական երազանք» իշխող կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին: Վարչապետի հետ միասին իրենց պաշտոնները կարող են լքել ՆԳ նախարար Գեորգի Գախարիան և ֆինանսների նախարար Մամուկա Բախտաձեն: