Միացյալ նահանգները խթանում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի փոփոխությունները

Միացյալ նահանգները խթանում է Իրանի հետ միջուկային համաձայնագրի փոփոխությունները

ԱՄՆ-ն և եվրոպական երեք դաշնակիցները «շատ լավ» զրույց են ունեցել նախագահ Դոնալդ Թրամփի խնդրանքով, ով պահանջել է Իրանի հետ միջուկային համաձայնագրի պայմանները շտկել մինչև մայիսի 12-ը», - հայտարարել է ԱՄՆ դեսպանը: «Երեկ Վիեննայում կայացել է Իրանի հետ գործարքի մեջ ներգրավված երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որտեղ պաշտոնատար անձինք եռամսյակային խորհրդակցություն են անցկացրել այս հարցով: Բացի այդ, հինգշաբթի ԱՄՆ պատվիրակությունը առանձին հանդիպում է ունեցել Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի գործընկերների հետ», - ասել է ԱՄՆ դեսպան Բրայան Հուկը: Հուկը նշել է, որ սա աշխարհի առաջատար երեք առաջնորդների հետ երրորդ հանդիպումն էր. «Մենք շատ բարեհաջող քննարկում անցկացրինք: Համաձայնության եկանք շատ հարցերի շուրջ, և աշխատանքներ ենք տանում՝ փոխզիջման հասնելու այն հարցերում, որտեղ մեր տեսակետները տարբեր են»,- ասել է դեսպանը: