Թուրքիան չի դադարեցնում կրակոցներն Աֆրինի վրա

Թուրքիան չի դադարեցնում կրակոցներն Աֆրինի վրա

Թուրքական զորքերը ռմբակոծել են Աֆրինի քաղաքային հիվանդանոցը: Քաղաքում մնում է միակ գործող բժշկական կենտրոնը, որտեղ պատսպարվել են քրդական զինված կազմավորումները: Թուրքական հրամանատարությունը տվյալ տարածաշրջանում քրդերին հարվածելու համար ավիացիա է կիրառել: Հիվանդանոցի ռմբակոծության արդյունքում նվազագույնը16 մարդ է զոհվել: Փրկարարները շարունակում են փլատակների տակ անհայտ կորածների որոնումները: Այնուամենայնիվ, Սիրիայի մարդու իրավունքների դիտորդական կենտրոնի տվյալներով զոհերի թիվը հասնում է 45-ի: Անկարան, իր հերթին, հերքել է իր բանակի մասնակցությունը դեպքերին: Գլխավոր շտաբի ղեկավարությունը պնդում է, որ այն ռազմական գործողություններ է իրականացնում բացառապես քրդական, իրենց խոսքերով՝ ահաբեկչական խմբերի և կազմավորումների դեմ: