Էրդողանը մեղադրել է Արևմուտքի երկրներին՝ ահաբեկիչներին աջակցելու մեջ

Էրդողանը մեղադրել է Արևմուտքի երկրներին՝ ահաբեկիչներին աջակցելու մեջ

Էրդողանը քննադատել է Արևմուտքի իր գործընկերներին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Սիրիայի հյուսիս-արևմուտքում «Ձիթենու ճյուղ» օպերացիայի բարեհաջող առաջխաղացման մասին՝ հավելելով, որ զորքերի տեղակայումը կարող է սկսվել ցանկացած պահի: Ըստ Էրդողանի, հակաահաբեկչական գործողությունների մասնակիցները գտնվում են Աֆրին քաղաքի ծայրամասում: «Զինվորների հանձնումը կարող է սկսվել ցանկացած պահի: Քաղաքի գրավման մասին հայտարարությունը ամեն վայրկյան հարող է հնչել», - ասել է Էրդողանը: Նախագահը նշել է, որ «Ձիթենու ճյուղ» գործողության մեկնարկից ի վեր չեզոքացվել է 3,569 ահաբեկիչ: Բացի այդ, Էրդողանը քննադատել է Արևմուտքի երկրների իր գործընկերներին: «Թուրքիան հրաշալի գիտակցում է գործերի իրական վիճակը և տեղյակ է հավաստիացումների՝ կեղծ լինելուն: Ակնհայտ է զենքի և զինամթերքի մասսայական հոսքը դեպի Սիրիայի հյուսիս: Անկե՛ղծ եղեք: Թուրքիան պատրաստ է համագործակցել գործընկերների հետ, ովքեր իսկապես բաց են գործում, իսկ ովքեր ազնիվ չեն, թող իրենց վրա վերցնեն»,- հայտարարել է նա: