Վազորդները նվաճել են Էյֆելյան աշտարակը

Վազորդները նվաճել են Էյֆելյան աշտարակը

Փարիզում կայացել է պատմության մեջ չորրորդ վազքամրցույթը՝ աշխարհի ամենահայտնի տեսարժան վայրերից մեկի վրա։ Ֆրանսիական մայրաքաղաքի խորհրդանիշը՝ Էյֆելյան աշտարակը նվաճելու համար աշխարհի 129 երկրներից մասնակիցներ էին ժամանել։ Վազքուղին անցնում էր հարավային հիմքի աստիճաններից մինչև վերևի հարկի հարթակը։ Դա մոտավորապես 324 մետր է կամ 1665 աստիճան։ https://www.youtube.com/watch?v=iayoohHQrmY Հիմնական դժվարությունները, մասնակիցների կարծիքով, մառախուղից սահող բազրիքներն ու երեկոյան Փարիզի գեղեցիկ տեսարանն են եղել։ Արդեն չորրորդ անգամ հաղթող է ճանաչվել պրոֆեսիոնալ վազորդ Պյոտր Լոբոձինսկին Լեհաստանից, ով հաղթահարել է հեռավորությունը 7 րոպե 56 վայրկյանում։