Հավակնորդների մրցաշար․  Արոնյանը դժգույն խաղով պարտվեց ետնապահին

Հավակնորդների մրցաշար․ Արոնյանը դժգույն խաղով պարտվեց ետնապահին

Բեռլինում շարունակվող շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարի 6-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով զիջեց մրցաշարի ետնապահներից ամերիկացի Ուեսլի Սոյին։ Հայ գրոսմայստերը ցույց տվեց դժգույն խաղ 6 ժամ պայքարելով կես միավորի համար։ Այս պարտությունից հետո Արոնյանը 2.5 միավորով գտնվում է նախավերջին՝ 7-րդ հորիզոնականում։