Մխիթարյանն օգնեց «Արսենալին» դուրս գալ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ

Մխիթարյանն օգնեց «Արսենալին» դուրս գալ Եվրոպա լիգայի քառորդ եզրափակիչ

Լոնդոնի «Արսենալը» Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչում է։ 1/8-րդ եզրափակչի պատասխան խաղում Անգլիական թիմը 3։1 հաշվով առավելության հասավ «Միլանի» նկատմամբ։ Հիշցնենք, որ մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած առաջին խաղում «Արսենալը» հյուրընկալվելիս հաղթել էր 2։0 հաշվով։ «Էմիրեյթս» մարզադաշտում դուբլի հեղինակ դարձավ Դենի Ուելբեքը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Գրանիտ Ջական։ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը բավական ակտիվ էր և նպաստեց «Արսենալի» հաղթանակին։ Հենց Մխիթարյանի փոխանցումից հետո Ուելբեքը վաստակեց 11 մետրանոց հաշիվը դարձնելով 1։1։ 69-րդ րոպեին Մխիթարյանը փոխարինվեց։ Եվրոպա լիգայի խաղարկության քառորդ եզրափակչի վիճակահանությունը կկայանա այսօր։