Մոսկվայի «Արարատը» Երևանում կմրցի «Բանանցի» հետ

Մոսկվայի «Արարատը» Երևանում կմրցի «Բանանցի» հետ

Մոսկվայի «Արարատ» ֆուտբոլային թիմը ուսումնամարզական հավաք կանցկացնի Երևանում: Մարտի 23-ին, 16:00 «Բանանց» մարզադաշտում ստուգողական հանդիպում տեղի կունենա Երևանի «Բանանցի» և «Արարատ» թիմերի միջև: Մոսկվայի «Արարատը» հանդես է գալիս Ռուսաստանի Պրոֆեսիոնալ Ֆուտբոլային լիգայի կենտրոնական գոտում և 17 տուրից հետո 45 միավորով գլխավորում է մրցաշարայի աղյուսակը: