Համաժողովրդական ընդվզում չի լինի․ Ֆելիքս Ցոլակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը չի կարծում, թե համաժողովրդական ընդվզում կարող է լինել Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելու համար։ «Ամեն ինչ աշխատանքով է գնահատվում, ես գիտեմ, որ աշխատասիրության տեսակետից Սերժ Սարգսյանը անփոխարինելի է և դա ես բավականին շատ տեսել եմ իմ աշխատանքային գործունեության ընթացքում»։ Ֆելիքս Ցոլակյանը հորդորում է կարդալ Սերժ Սարգսյանի անցած ճանապարհի մասին։ «Արտագաղթի մասին շատ ենք խոսում, տեսեք՝ ժողովրդագրական տեսակետից բոլոր երկրների շարժը, կտեսնեք, որ արտագաղթ ասածը շատ երկրներին է հատուկ, եթե նույնիսկ վերցնենք Մերձբալթյան երկրները, որոնք եվրոպական թեքում ունեն, այնտեղ էլ է արտագաղթը շատ մեծ։ Լեհաստանի պես երկիրը, որը էսօր զարգացման շատ լավ ճանապարհ է ընտրել, արտագաղթը էսօր շատ-շատ է, գնում են զարգացած երկրներ՝ Գերմանիա, Անգլիա, Ամերիկա։ Հայաստանում արտագաղթը մի քանի պատճառներով է, կապված է նաև պատերազմի հետ»։ Մանրամասները՝ տեսանյութում։