Հայաստանում ազատազրկումը պետք է լինի պատժի բացառիկ միջոց. Արման Թաթոյան

Հայաստանում ազատազրկումը պետք է լինի պատժի բացառիկ միջոց. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ճկուն չի համարում Հայաստանում գործող պատժի համակարգը: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ընդգծում է, որ Հայաստանում պետք է գործի պատժի այնպիսի ճկուն համակարգ, որ ազատազրկումը լինի բացառիկ միջոց: «Չի կարող ազատազրկումը լինել պատժի հիմնական միջոց: Սա համակարգին վերաբերվող խնդիր է, որը մենք պատրաստում ենք բարձրացնել մեր առաջիկա զեկույցում»,- նշեց Արման Թաթոյանը: Նա հավելեց, որ Քրեական օրենսգրքում ամրագրված են պատժի տեսակներ, կան նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակներ, սակայն դրանց համակարգը ճկուն և արդյունավետ չէ: «Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը` հասկանում ենք, որ այստեղ մենք ունենք փոփոխությունների կարիք»,- ասաց Թաթոյանը: Նրա գնահատմամբ` հարկավոր է ընդլայնել պրոբացիոն համակարգի գործունեության շրջանակը: Արման Թաթոյանն ընդգծում է, որ հարկավոր է շատ ավելի մեծացնել այդ շրջանակը, իսկ պրոբացիոն ծառայությունը պետք է լինի այն գլխավոր ինստիտուտներից մեկը, որը կոչված կլինի ապահովել վերը թվարկված խնդրի լուծումը: