Փորձում ենք հասունացնել ֆորս-մաժորային վիճակ․ Պետրոս Մակեյան
15:48 | 2018-03-14
«Հուսահատության խնդիր չի լինելու, մենք ասում ենք՝ սա հնարավորություն է, պետք է փորձենք, և եթե չհաջողվի, մենք շարունակելու ենք պայքարը։ Իսկ արտագաղթը ոչ թե անհաջողության հետևանք է, այլ իշխանությունների սանձարձակության, ապօրինությունների, հետընտրական ջարդերի և անարդարությունների հետևանք է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը՝ անդրադառնալով Ազատության հրապարակում իշխանությունների վերարտադրությունը կանխելու համար մեկնարկած պայքարին։
Նա նաև նշեց, որ ապրիլի 17-ին, եթե հաջողության չհասան, այդ քանակի մարդ դուրս չեկավ փողոց, իրենք կշարունակեն պայքարը․ «Ես համոզված եմ, որ ժողովուրդը դուրս կգա, և՛ Սերժ Սարգսյանի, և՛ համակարգի վերարտադրությունը շանս կա կանխելու»,- հավելեց Պետրոս Մակեյանը։
Եթե Սերժ Սարգսյանը չառաջադրվի վարչապետի թեկնածու, Մակեյանի խոսքերով՝ իրենք կկանգնեցնեն համակարգը։
«Եթե Սերժը չի առաջադրվում, առաջադրվում է Պողոս Պողոսյանը, դա չի նշանակում, որ խնդիրը լուծվել է, որովհետև գենսեկի կարգավիճակով հազար մեթոդներով, ինքը շախմատ է խաղում, ղումար է խաղում, և այս բոլոր ձևերն օգտագործում է»,- ասաց նա։
Ամբողջությամբ՝ տեսանյութում։