Էրդողանը սպառնում է Իրաքում «ոտքի տակ տալ» քրդերին

Էրդողանը սպառնում է Իրաքում «ոտքի տակ տալ» քրդերին

Մարտի 14-ին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանը, ելույթ ունենալով Անկարայում քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների առջև, հայտարարել է հյուսիսային Իրաքում քրդերի դեմ ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին։ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան շուտով Իրաքում «ոտքի տակ կտա» քուրդ գրոհայիններին,– հաղորդում է Reuters գործակալությունը։ Իր ելույթում նա իրաքյան քրդերին բազմիցս «ահաբեկիչներ» է անվանել։ Էրդողանի հայտարարությունը հնչել է այն հաղորդագրության ֆոնին, որ թուրքական բանակը Սիրիայում ամբողջովին պաշարել է քրդական Աֆրինը։ Թուրքիայի բանակի հրամանատարությունը հավաստում է, որ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունը սկսելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում, ավելի քան 3,5 հազար քուրդ գրոհային է ոչնչացվել։ Քրդերն, իրենց հերթին, հայտարարում են մի քանի հազար թուրք զինվորականների և «Ազատ սիրիական բանակի» գրոհայինների ոչնչացման մասին։