Պետք է հստակեցնել պայքարի գործիքակազմը, պետության հետ զենքով մրցակցելը ծիծաղելի է

«Շատ կարևոր է, որպեսզի ժողովրդին Ազատության հրապարակ կանչելուց առաջ հստակ ձևակերպվի խնդիրը, քաղաքական ուժերի հետ նախապես կոնսուլտացիաներ լինեն, ի վերջո, նպատակը մեկն է՝ համակարգը քանդել, համակարգ, որը նույնացվում է մեկ մարդու հետ: Մնացած բոլոր հարցերը՝ թե՛ սոցիալական, թե՛ քաղբանտարկյալների և Արցախի հարցը, դրանք հետևանք են միայն ուժեղ պետության, լեգիտիմ պետության պարագայում է հնարավոր, որ հարցերը լուծվեն: Օրինակ՝ ես մինչև հացադուլը նախատեսում եմ բոլորի հետ հանդիպել, բոլորին մեկ սեղանի շուրջը նստեցնել»։ Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը՝ անդրադառնալով հարցին՝ արդյոք կմիանա՞ Ազատության հրապարակում Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարողներին։ Նա ընդգծեց, որ միանալու համար հստակ պարզ պիտի լինի նաև պայքարի գործիքակազմը։ «Մենք պետք է հստակ ասենք՝ որն է լինելու գործիքակազմը, այսինքն՝ առանց բռնության, որովհետև պետության հետ զենքով մրցակցելը ծիծաղելի է, իսկ մեր զենքը պիտի լինի ժողովուրդը, մեր համառությունը, մեր վստահությունը և մեր հետևողականությունը»,- ընդգծեց նա։ Մանրամասները՝ տեսանյութում: